Ֆրանսիան դատապարտել է Էրդողանի խոսքերը և Թուրքիայից հետ կանչել իր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1.jpg

Ֆրանսիան դատապարտում է Էրդողանի այն խոսքերը, որ Մակրոնին խորհուրդ էր տվել բուժել հոգեկան առողջությունը։ Այս մասին հայտնում է «France Press» գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Վերջինս կհանդիպի Մակրոնին` քննարկելու իրավիճակը: 

--00--ԱՀ