Ռուստա΄մ, Ռաֆայե΄լ, մենք ձեզ հպարտ, հաղթանակած հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի ու նրա որդու լուսանկարը և գրել.

«Ռուստա΄մ, Ռաֆայե΄լ,

Մենք ձեզ հպարտ, հաղթանակած, հզոր, արդար և ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է նա:

Նշենք, որ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել են ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը և որդին՝ 26-ամյա Ռաֆայել Գասպարյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս