Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ չեզոքացվել է մեկ դիվերսիոն խումբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ մինչև կենտրոն թեժ մարտեր տեղի չեն ունեցել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։

«Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրությից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

--00--ԱՀ