Եթե հաջողվի ռազմագերիների մասով պայմանավորվածություն ձեռք բերել, առաջինը կհայտնենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

Ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակմանը ՊՆ ներկայացուցիչը նշեց․

«Այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասով, ապա մենք բնականաբար առաջինը դրա մասին կհայտնենք, եթե ոչ, ապա ոչինչ չեմ կարող ասել այս պահին»։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ պատերազմը սաստիկ է, դաժան է, մարտական գործողությունները շատ խիտ, հագեցած, դինամիկ են։

«Խնդրում եմ՝ հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։ Մեր հաջողությունները մենք ներկայացնում ենք, մեր դժվարությունները ներկայացնում ենք։ Ո՛չ հաջողություններից է պետք ծայրահեղ ոգևորություն ապրել, ո՛չ դժվարության մեջ մտածել, որ մեր վիճակը անելանի, անհույս է»,- Արծրուն Հովհաննիսյան։

--00--ԱՀ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս