Կորոնավիրուսի 2314 նոր դեպք․ 1 օրում մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25  24News   

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամ կորոնավիրուսի 2314 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 77837 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 207 մարդ, շարունակում է բուժվել 25 412-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 50 908 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 23 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1180 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 337-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է  377 340 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4790 է:

--00—ՄՀ