Պուտինը գոհ է ահաբեկչությանը հակազդելու ուղղությամբ ԱՄՆ-ի հետ համագործակցությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է ԱՄՆ-ի հետ ահաբեկչությանը հակազդելու հարցում ունեցած համագործակցությունից: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

«Կարող էր, իհարկե, ավելի լավ լինել, բայց ընդհանուր առմամբ մենք գոհ ենք: Չնայած բազմաթիվ ուղղություններով մեր ունեցած հակասթյուններին, հատուկ ծառայությունների մակարդակում համագործակցությունը շարունակվում է: Ամեն ինչից զատ, ամերիկացիները մեզ հակաահաբեկչական գործողությունների մասին տեղեկություններ են տալիս»,- ասել է նա:

--00--ԱԹ