Վալերի Բուայեն կոչ է անում խիստ միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մակրոնին վիրավորելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1.jpg

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված վիրավորանքներին:

«Ֆրանսիայի նախագահին կրկին վիրավորել է Էրդողանը: Ես խնդրում եմ նոր՝ ուժեղ միջոցներ ձեռնարկել: 

Հետ կանչել մեր դեսպանին,

Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից,

ԵՄ մուտք գործելու համար Թուրքիայի հետ բոլոր բանակցությունների ավարտ,

Տնտեսական պատժամիջոցներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

--00--ԱԹ