Ադրբեջանն անցել է խիստ կարանտինի. ինչի՞ց են վախենում Ալիևն ու Էրդողանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Կարեն Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջան անունով արհեստածին պետությունն անցել է խիստ կարանտինային ռեժիմի։ Նախկինում թագավարակի թվերը շատ ավելի վատթար են եղել, քան հիմա, բայց որոշել են հիմա նման խստացում մտցնել։  Երբ կարդում ես խստացված ռեժիմով կարանտինի բնակավայրերի ցուցակը, արդեն պարզ է դառնում, թե ինչից են վախենում թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը։ Հոկտեմբերի 24-ին ժամը 00։00-ից խիստ կարանտին է սահմանվել Քաղի, Զաքաթալայի, Բիլյասավուրի, Սաբիրաբադի, Շաբրանի, Գյանջայի, Եվլախի, Մինգեչաուրի, Լենքորանի, Շեքիի, Շիրվանի, Սամուխանի, Շամախիի, Ղուբայի, Աղստաֆայի, Խաչմազի, Իսմայիլլի շրջաններում։

Հոկտեմբերի 25-ից արդեն Նաֆթալանի, Լերիքի, Աստարայի, Սալյանի, Մասալայի, Ղաբալայի,  Խիզայի շրջաններն են անցնում խիստ կարանտինային ռեժիմի։ Սրանք հիմնականում այն շրջաններն են, որտեղ ապրում են փոքրամասնություն կազմող բնիկները, ինչպես նաև կրոնական այլ ուղղվածություն ունեցողները։

Բաքվի բռնապետը նաև ներքին զորքերն է հանել ոտքի, որոնց իրավունք է վերապահվել հրամանին չենթարկվելու դեպքում նախազգուշացական կրակ արձակել»։

--00--ԱԹ