Իրանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին զորավարժություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Իրան զորք

Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանակից շրջաններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով Իրանի ԶՈւ մամուլի ծառայությանը:

«Երկրի հյուսիսարևմտյան շրջաններում անցկացվել են ցամաքային զորքերի վարժանքներ: Զորավարժությունների նպատակը եղել է մարտական պատրաստության բարձրացումն ու ուժերի ցուցադրումը»,- հայտնել են ծառայությունից:

Զորավարժությունների մեջ ներգրավվել են հրետանին, հետևակ, ինժեներական մասեր, նաև անօդաչուներ:

Զինվորականներն իրենք չեն հստակեցնում՝ որ երկրների սահմանին են անցկացվել զորավարժությունները, սակայն նշված հատվածում Իրանը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին:

--00--ԱԹ