Եթե ԱԹՍ-ն 10 րոպե ուշ խփեր 25-30 զոհ կունանայինք․ Վարդենիսում վիրավորված երեխայի հորեղբայր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Վարդենիսում վիրավորված երեխայի առողջական վիճակը կայուն է, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո։

«Սկզբից չենք իմացել, որ էդ հարվածը երեխուն կպել ա։ Մինչև գնացի հասա դեպքի վայր, ախպերս արդեն հոսպիտալ էր տեղափոխել։ Վիճակը կայուն ա, բայց էսօր ոնց որ մի քիչ լավ չի եղել երեխեն։ Հայրն ու մայրը հիվանդանոցում են, իր մոտ են»,-24News-ին պատմեց վիրավորված երեխայի հորեղբայրը։

Նա ընդգծեց, որ եթե ԱԹՍ-ն մի 10 րոպե ուշ խփեր 25-30 զոհ կունանյինք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 3 քաղաքացիական անձ։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։
Դրա հետևանքով 14-ամյա երեխա էր վիրավորվել, որն այդ պահին ընտանիքի հետ կարտոֆիլի սեզոնային բերքահավաքի էր եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս