Արայիկ Հարությունյանի նամակը Պուտինին պատերազմի դադարեցման վրա ազդեցություն կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հարավում կատաղի մարտեր են, թշնամին որևէ կերպ կանգ չի առնում։ Փորձում է ճեղքել ու գրավել սյունյանց հատվածները։ Ամեն կերպ պետք է հասնել պատերազմի դադարեցմանը և խնայել մեր զինծառայողների կյանքերը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Բաբայանը կարծում է, որ թշնամու նպատակը հարավում Իրանի համար ազդեցություն ունեցող օբյեկտներն ազդեցության տակ վերցնելն է, սյունյանց հատվածները գրավելն ու միանալը Նախիջևանին։ 

Խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի (խմբ․՝ ԱՀ նախագահը բաց նամակով Պուտինին խնդրել է գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ) մասին՝ Բաբայանն ասել է, որ այն իր ազդեցությունը կունենա պատերազմը դադարեցման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ