ԱԹՍ-ի հարվածի մուխից-ծուխից չէինք կարողանում հարևանին գտնեինք, երեխեն ճչում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հակառակորդը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Ամեն օր ադրբեջանական կաղմից անօդաչու թռչող սարքեր են գալիս Մեծ Մասրիկ գյուղ։ Այստեղ բազմաթիվ զոհեր կան։

Գյուղի բնակիչները 24News-ին պատմեցին, որ մեկ օրվա ընթացքում մի քանի արկ է պայթել իրենց գյուղում։ Բնակիչներից մեկը դուրս է եկել հարևաններին օգնության հասնելու ու անօդաչու թռչող սարքերը նաև նրան են թիրախավորել։ 

«Արկի ձայնը լսեց, դուրս եկավ օգնության ու իրան էլ խփեցին։ Շատ լավ մարդ էր, չգիտենք իրա կորուստը ոնց ենք տանելու։ Ափսոս, որ էդ ձև մարդիկ մեր կյանքում էլ չկան»,-ասաց Մեծ Մասրիկի բնակիչ Լիանա Իշխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ