Հերթական խախտումը գրանցվեց․ հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սահման

Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08:00-ին: Հոկտեմբերի 10-ին և 18-ին Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները:

--00--ԱՀ