Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 973 դեպք, ապաքինվել է 254 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26 24News 

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամ կորոնավիրուսի 973  նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 78 810 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 254 մարդ, շարունակում է բուժվել 26 113-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 51 162 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 16 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1196 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 339-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 379 541 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 2201 է:

--00—ՄՀ