Կորցնելով 7000 մարդ, զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի՝ 90%-ը, չգրավեց 120000-անոց Արցախը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

լափշին

Բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով՝ արդեն 1 ամիս տևող հայ-ադրբեջանական պատերազմին:

«Ի՞նչ ունենք Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը. Ադրբեջանը, ունենալով մոտ 7000 սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը:

Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում՝ Արաքսի հովտի մասում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, ուստի Ադրբեջանը կարողացել է ամբողջությամբ օգտագործել իր կենդանի ուժի, տեխնիկայի՝ 4 անգամ ավել լինելու առավելությունը: Բայց ինչպես ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, սահմանափակ է հրետանին, քիչ արդյունավետ՝ ԱԹՍ-ները, ադրբեջանցիները «լռվել են»:

Ալիևը հիմա փորձում է գործել դիվերսիոն խմբերով, որոնց ամեն օր ուղարկում է Ղարաբաղ փաստացի սպանդի։ Լեռնային տեղանքում մարտերը, որտեղ հայերը պահում են նախապես ամրացված դիրքերը, իսկ ադրբեջանցիները դատարկ տեղը փորձում են այդ դիրքերը վերցնել՝ առանց տանկերի և անօդաչուների աջակցության, անհաջողության են դատապարտված։

Շատ կոպիտ գնահատականներով՝ պատերազմի 30 օրում Ադրբեջանը կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքի մոտ 15 տոկոսը։

Բայց փաստացի, այս հարցում պրոֆեսիոնալ զինվորականները, հավանաբար, ինձ կուղղեին՝ առաջնագծի զորամասերով առաջ ճեղքումն ու տարածքի վերահսկողությունը միևնույն բանը չեն։ Ադրբեջանցիներն այսօր հասել են Կուբաթլու գյուղ (Սանասար – խմբ․), սա գրեթե 100 կմ Ղարաբաղի խորքում է, և այս պահին նրանք նաև գտնվում են Զանգելանի (Կովսական – խմբ․) եւ Ջեբրայիլի (Ջրական – խմբ․) շրջանում։ Նրանց ինչի՞ն է պետք Կուբաթլուն՝ գյուղ, որն ադրբեջանցիների համար անչափ ոչ ձեռնտու վայրում է, ոչ մեծ հովտում՝ շրջապատված լեռներով, որտեղից նրանց թիրախավորված գնդակոծում են հայկական զորամասերը։ Բանն այն է, որ հենց այստեղով է անցնում Լաչին (Բերձոր – խմբ․) տանող ճանապարհը, որտեղով էլ անցնում է Հայաստանի և Ղարաբաղի միջև կարևոր ճանապարհը։ Նրանք փորձում են այնտեղ հասնել և փակել ճանապարհը։ Բայց ինչպե՞ս են դա անում։

Փաստացի պատառոտված և Ադրբեջանի տարածքի հետ կայուն կապից զրկված (նաև ռազմամթերքի մատակարարումներից), Ալիևի զորքերը մարտեր են մղում հակառակորդի տարածքի խորքում։ Կարելի է ասել, որ նրանք շրջապատված են, և այն, ինչը տեղի ունեցավ երեկ և այսօր գիշերը կոչվում է սեփական թիկունքից ադրբեջանական բանակի առաջավոր զորամասերի կտրվել և այն զորախմբի ջախջախում, որը չափից ավելի հեռու է մխրճվել եւ յուրայիններից կտրվել»,-գրել է Լափշինը, ապա հիշեցրել, որ այսօր առավոտվանից՝ 08:00-ից, ուժի մեջ է մտնում հրադադարի մասին արդեն 3-րդ պայմանավորվածությունը, որը ձեռ է բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Այս պարագայում, ըստ Լափշինի, իրադարձությունների զարգացման 2 տարբերակ կա...

Շարունակությունը՝ այստեղ:

--00—ԼՄ