Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդը նվիրատվություն է կատարել Զինծառայողների հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սպորտ

Ֆորմուլա 1-ի բելգիացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, որը հոկտեմբերի 25-ին Պորտուգալիայի Գրան-պրիում զբաղեցրել է երրորդ տեղը, նվիրատվություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Չէի կարող վայելել հաղթանակս, եթե նվիրատվություն չանեի հայ զինվորների ապահովագրության հիմնադրամին, որոնք ամեն օր իրենց կյանքն են զոհում հանուն հայրենիքի»,- Ֆերստապենի խոսքը փոխանցում է հիմնադրամի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ավտոարշավորդը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցել է 100 ԱՄՆ դոլար:

«Ի սրտե շնորհակալություն քեզ, Մաքս»,- պատասխանել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը:

--0--ԿԿ