Առցանց համերգ՝ «Արցախի համար». մասնակիցները կոչ են արել նվիրատվություն անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

արցախ

Հոկտեմբերի 28-ին «Արցախի համար» խորագրով առցանց համերգ կկազմակերպվի, որի ընթացքում նվիրատվությունների գումարը կկրնապատկվի և կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Համերգին մասնակցում են դաշնակահար Տիգրան Համասյանը, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, երգիչ Սեպուհ Սիմոնյանը, ջութակահար Արա Մալիկյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, ամերիկացի երաժիշտ Թոմ Մորելլոն, իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարհանին, բրազիլացի երգիչ Ռոդրիգո Ամարանտեն, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի դուստրը` Տատիանա Սպիվակովան և ուրիշներ:

Համահայկական հիմնադրամի Ինստագրամի պաշտոնական էջում կոչ են արել նվիրատվություններ անել համերգի օրը Արցախի և Հայաստանի համար:

--00—ԼՄ