Ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու Իլյուշի և Միշիկոյի թաղումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հասարակական

Վահագն Չախալյանը ողջ է ու առողջ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հերքելով ավելի վաղ տարածված տեղեկությունները:

«Եկել եմ ասեմ, որ ադրբեջանական և վրացական (ալիևամերձ և սահակաշվիլիամերձ) մամուլում երեկ տարածված ինֆորմացիան, չի համապատասխանում իրականությանը:

Հ. գ. իլյուշ, այ իլյուշ քո հետախուզությունն ու ՀՀ-ում և Վրաստանում գործող գործակալական ցանցը, քեզ հերթական անգամ սխալ տեղեկություն են մատուցել, ապակողմնորոշելով տխմարներիդ: Ինչպես տեսնում եք, ես ողջ և առողջ եմ և ինչպես կասեր դասականը, ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու քո և միշիկոի հուղարկավորությունների ժամանակ...

հ.հ.գ. այս կեղծ լուրից ադրբեջանում և վրաստանում ուրախացողների և բերկրանքից հրճվողների մասով ամեն ինչ պարզ էր, այ ՀՀ ում ուրախացողների և հրճվողների շրջանակների մասով , կխոսեմ պատերազմի ավարտից հետո»,-գրել է նա:

--0--ԿԿ