Թշնամին նենգ է, բայց միևնույնն է, հաղթելու՛ ենք․ Ռուբեն Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

պատերազմ

Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր-հրամանատար, Մարտական խաչի ասպետ՝ Ռուբեն Գեւորգյանի կոչը Հայ Ժողովրդին՝ Արցախից։

«Սիրելի՛ Հայ Ժողովուրդ,

Հայրենիքի համար զոհվող մեր զավակները, զինվորն ու ազատամարտիկը, հայ ժողովրդի կյանքով ու ճակատագրով ապրողներն են, որոնք իրենց կյանքի ու պայքարի հաղթական ոգու գոյությամբ, այս պատերազմում աշխարհին ցույց են տալիս ազգ-բանակ դարձած հայ ժողովրդի կամքն ու գիտակցումը:

Այսօր, ամեն մի հայի հոգում իշխում է հայրենիքի համար մինչեւ մահ պայքարելու պատրաստակամություն ունեցող զինվորի գաղափարը: Պայքարում ենք այն իմաստությամբ, որ Արցախի ամեն մի թիզ հողը մեզ համար թանկ է, ինչպես սեփական արյուն, իսկ նման հողի կորուստը արյան կորուստ է, որն իմաստավորված է հայրենիքի իմաստությամբ:

Հազար փառք Հայրենիքի համար զոհված տղերքին, փառք կռվող զինվորին ու կամավորականին, որոնք պատասխանատուն են այսօր մեր երկրի ճակատագրի:

Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ տղերք, ջարդել է պետք թշնամուն, այս պատերազմը գոյի կռիվ է, Արցախի լինել-չլինեու հարցն է եւ ներկա սերունդների իրավունքը՝ մեր նախնիների թողած ժառանգութունը ստանալու:

Ողջ Հայ ժողովուրդը գիտակցում է, որ հայրենի հողի համար մղվող պայքարն ու ժողովրդի հավաքական լինելու փաստն է, որը պետք է հանդիսանա պատերազմի, հաղթանակի եւ մեր ժողովրդի համար խաղաղ կյանքի բարձրագույն դրսեւորում:

Պատերազմում ենք ոչ միայն ազերի, այլ հենց թուրքի դեմ, այն թուրքի, որը վերջերս հաճախ էր գովազդվում որպես «բարեկիրթ, խաղաղ եւ սպիտակ» տեսակի:

Դու՛ք, հոգով հիվանդնե՛ր, գուցե արդեն հասկանում եք, որ այսօրվա ձեր սպիտակ թուրքը նույն սեւ թուրքն է, որի աչքերի ու դեմքի փոխված գույնի մեջ ամենահնացող ժամանակներում էլ ակնառու է դառնում մարդկության նկատմամբ կատարած ոճրագործությունների, բռնությունների, համատարած բռնաբարությունների արդյունքից առաջացած այդ զարմանալի սորտը, որի երազանքն է միշտ եղել բնաջնջված տեսնել մեր Հայոց երկիրը:

Թշնամին նենգ է, բայց ինչ էլ որ անի, միեւնույնն է, հաղթելու՛ ենք, հաղթելու՛ ենք, քանի որ պատերազմները կռվող ժողովրդների ոգու բարձր կարողությամբ է պայմանավորված, իսկ մեր երկիրը մեր ոգին է, մենք մեր հողի, մեր ոգու մեջ ենք ու կռվողը մեր հողն է եւ մեր ոգին:

Պատերազմը հաղթելու համար ամենահուսալի ուժը մենք ենք՝ ողջ հայ ժողովուրդը, Հայրենիքի համար մաքառող մարդն է, զինվորն ու ազատամարտիկը: Մենք ծնվել եք արյան գաղափարի ներքո եւ կյանքի ենք կոչվել՝ նվիրվելով մեր Հայրենիքին:

Առյուծածին մայրեր, սիրելի քույրեր, թեկուզ եւ ծածուկ ողբ եք քաշում ամեն մի զոհված զինվորի համար, նույն ցավը մենք ենք քաշում, բայց ձեր ողբի մեջ հպարտություն կա, քանի որ ազգի համար եք որդի ունեցել, ձեր այդ ծնունդով ցավ չեք քաշել, երգ եք քաշել, մեր հոլովելն եք երգել: Ձեր այդ ծնունդները Կոմիտասի կռունկն է ողջունել:

Մենք՝ կռվողներս, խոնարհվում ենք Ձեր առաջ, Ձեր արցունքի առաջ եւ ամեն մի կաթիլ արցունքը ծով վրեժ դարձած մեր հոգիներում, պարտավորված ենք այս պատերազմում առավել դաժան պատժել թշնամուն:

Ոչ ոք չկասկածի – Հաղթելու ենք,- ասում է Գեւորգյանը։

--0--ԿԿ