Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26  24News 

իրանցի

Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այցելել է երկրի հյուսիսում գտնվող Խոդաֆարինի շրջան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գեներալ Սալամին «Թվիթեր»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել իր այցելությունից։

Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման»  բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։

--00—ՄՀ