Ի նշան համերաշխության՝ Հունաստանում Սերեսի քաղաքապետարանի շենքը կլուսավորվի Հայաստանի դրոշ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26  24News 

Հունաստան

Հունաստանում Հայստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Սերեսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդն իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ի նշան համերաշխության Սերեսի քաղաքապետարանի շենքը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, իսկ քաղաքի Ազատության Հրապարակում Հունաստանի դրոշի կողքին կբարձրացվի նաև հայկական դրոշը։ 

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ վրա առաջին գրոհից երեք շաբաթ անց, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված «հրադադարի» վերաբերյալ պայմանագրից գրեթե 15 օր անց, թուրքադրբեջանցիների փոքրոգի հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ մեծ ինտենսիվությամբ դեռ շարունակվում են:

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից զանգվածային հարձակումը, նոր սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար` վտանգավոր հետևանքներով բոլորի համար:

Սերեսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը հաշվի առնելով Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների պատմական, բարեկամական առնչություններն.

  • Իրենց համերաշխությունն են հայտնում փորձություններ ապրող հայ ժողովրդին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները և այն պայքարը, որը մենք այսօր տանում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար,
  • Դատապարտում են թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա,
  • Դատապարտում են Թուրքիայի ներգրավվածությունը, որը խաթարում է լարվածությունը տարածքում,
  • Կոչ են անում միջազգային հանրությանը / Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին/ ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները,
  • Իրենց նվիրվածությունն են հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին:

Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է

  • Լուսավորել Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով:
  • Բարձրացնել հայկական դրոշը Սերես քաղաքաի Ազատության Հրապարակում` Հունաստանի դրոշի կողքին:

Քաղաքային խորհրդի նախագահ

Կատիրձողլու Վասիլեոս», - ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: 

  --00—ՄՀ