ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց անխոնջ ծառայությունը՝ արագ վերացնելով ստեղծված բոլոր խնդիրները»,-այդ մասին հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ, ԱՄՆ-ում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, արցախաադրբեջանական սահմանին պետք է 3-րդ անգամ հրադադար հաստատվեր, սակայն հրադադրի՝ ուժի մեջ մտնելու ժամին Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը խախտել է հրադադարը, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ժամին հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածության, հրադադարը պահպանելու է:
Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:
--00—ԼՄ