Ռուսաստանում բնակվող ММА-ի մարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սպորտ

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանը ուղևորվել է Արցախ։ Այս մասին հայտնում է Sport24-ը:

29-ամյա մարտիկը պատմել է, որ Արցախ է մեկնել տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Էդուարդ Վարդանյանը ծնվել է Երևանում: ММА-ում նա անցկացրել է 24 մենամարտ, որոնցից 20-ում հաղթել է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս