Պետք է սովորենք անվտանգային թեմաների շուրջ դիսկուրսը քննարկել անհրաժեշտ շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

տիգրան աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք վերջապես պետք է սովորենք անվտանգային թեմաների շուրջ դիսկուրսը անհրաժեշտ ռամկաների մեջ քննարկենք։

Հատկապես պատերազմի թեժ օրերին, հաճախ ձևակերպումներ ես լսում մեր անվտանգությանը վերաբերվող խնդիրների մասին, այն էլ պետական պաշտոնյաների շուրթերից, որոնց հանրայնացումը լուրջ հարցադրումներ է առաջացնում։ Խնդիրների, որի մասին թշնամին ամեն գնով կցանկանար տիրապետեր։

Մենք դրա մասին, չգիտեմ թե ինչու խոսում ենք բաց հարթակներում։ 

Հասկացեք, հատկապես կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են, և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս