Թրամփը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարը պահպանում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարի ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվեց ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական հրադադարի մասին: ԱՄՆ նախագահը ԼՂ հակամարտությունը «հեշտ լուծվող» հարց էր համարել: Հրադադարի մասին հայտարարությունից հետո նա շնորհավորել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին:

Ադրբեջանը, սակայն, կրկին կոպտորեն խախտեց հրադադարի մասին հերթական՝ թվով երրորդ պայմանավորվածությունը: Ժամը 17:00-ից սկսած հակառակորդը կրակի ինտենսիվությունն ավելացրեց:

--00--ԱԹ