Գիշերը Արցախի բնակավայրերում հանգիստ է եղել․ Ասկերանում կայուն լարվածությունը պահպանվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ստեփանակերտ

Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ 

Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ,  կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08:00-ին: Հոկտեմբերի 10-ին և 18-ին Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս