Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. նրա ստացած վիրավորումը ծանր չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ջալալ

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան տեղեկացնում է, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե Ջալալ Հարությունյանը զոհվել է, կեղծ է:

«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։

Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը, բարեբախտաբար, ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։  Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները»։ 

Ավելի վաղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել Ջալալ Հարությունյանի ազատման որոշման մասին: Արցախի նախագահը որոշումը պահի հրամայական է համարել՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով: Մեկ այլ որոշման համաձայն՝ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության ՊՆ-ՊԲ է նշանակել գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանին: 

--00—ԼՄ