ՀՀ ՊՆ-ն կոչ է անում մարտական գործողությունների գոտի սմարթֆոն չտանել և չկիրառել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Չնայած ՀՀ ՊՆ կողմից հնչեցված բազմաթիվ նախազգուշացումներին՝ սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն այսօր հրապարակված իրազեկող տեսանյութում։

ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ նման քայլերից և կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել ևս՝ կիրառումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ