Հարությունյանը մեծ ջանք դրեց ագրեսիան անհրաժեշտ ջարդով ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հասարակական

Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։

ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։

Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։

Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։

Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին»:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս