Անկարայում ցույց է անցկացվել ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մակրոն

Անկարայում ցույց է անցկացվել ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու իսլամի մասին նրա հայտարարությունների, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ցույցին ընթացքում, որին մասնակցել է մոտ 30-40 քաղաքացի, կոչեր են հնչել բոյկոտելու Ֆրանսիայում արտադրվող ապրանքները, ինչի մասին նախօրեին հայտարարել էր նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը, մեկնաբանելով իսլամական սեպարատիզմի դեմ պայքարելու և «լուսավորյալ  իսլամ» կառուցելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի խոսքերը, հայտարարել էր, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։ Մեկ այլ ելույթի ժամանակ էլ հայտարարել է, որ նա «քնում-արթնանում է իր մասին մտածելով»:

--00—ԼՄ