ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
«Եթե անգամ Երևանը հանձնենք, պատերազմը չի ավարտվի, որովհետև խնդիրը ոչ թե տարածքն է, այլ մեր կյանքը»,-24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Նա այն համոզմանն է, որ պատերազմները հաղթում են զենքով ու ոգով, և եթե ոգի չունես, զենքդ անզոր է: «Պատերազմը սթափեցնում է, մարդիկ առերեսվում են իրականությանն ու հասկանում՝ մեր հույսը մենք ենք: Մեր հույսը, առաջին հերթին ու հիմնականում, մեր բանակն է, ոչ թե այս կամ այն պետությունը»,- ասում է ԼՀԿ-ական պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ