Թրամփին հիասթափեցրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի խախտումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Հիշեցնենք, հոկտեմբերի 25-ին ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել էր հրադադարի թվով երրորդ համաձայնությունը, Թրամփն էլ խոստացել էր հեշտությամբ լուծել այս հակամարտությունը` այն «թեթև» դեպք անվանելով:

Հրադադարը, սակայն, Ադրբեջանը կրկին խախտել էր:

--00--ԱԹ