Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա․ ոտնձգությունները հետ են մղվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

պատերազմ

Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում և այլն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մի քանի գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարաունակվում է։

«Հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացումը ունի հետևյալ տեսքը. Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա», -նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննսիյանը նշեց, որ այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել:

--00--ԱՀ