Հակառակորդն այլևս կորցրել է հստակորեն իր ահռելի քանակական առավելությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

պատերազմ

Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել՝ նույնիսկ թողնելով որոշակի տեխնիկա: Բայց այս պատերազմը, այս պայքարը կոնկրետ իր բնույթով որոշակի առանձնահատկություն, բարդություն ունի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

Հովհաննիսյանը ասաց, որ հակառակորդն այլևս կորցրել է հստակորեն իր ահռելի քանակական առավելությունը, տեխնոլոգիական առավելությունը:

«Դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Հետևաբար իրավիճակը մի փոքր այլ է, դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստա՛հ եղեք՝ հաղթելու ենք»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

--00--ԱՀ