ԱՀԿ-ն դեղորայք ու բժշկական պարագաներ է ուղարկել Հայաստան

 

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստան ու Ադրբեջան է ուղարկել դեղորայք ու բժշկական պարագաներ է ուղարկել` ԼՂ հակամարտության գոտում և նրանից դուրս ռազմական գործողություններից տուժած անձանց: Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում և վնասվածքներ են ստացել հարյուրավոր անձինք:

Վնասվածքաբանական- վիրաբուժական պարագաների առաջին խմբաքանակը Երևան է հասել դեռ հոկտեմբերի 23-ին: ԱՀԿ-ում ընդգծում են` տուժածներին շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ: ԱՀԿ Եվրոպական բյուրոյի արտակարգ օգնության խումբը և իր աշխատակիցները հրատապ կարգով փորձում են ճշտել` որտեղ և ում է անհրաժեշտ այդ օգնությունը և ապահովել դրա մատակարարումը:

--00--ԱԹ