ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։ Այդ մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:
«Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։ Ավելի վաղ Հայր Գեղարդի զարմիկն էր զոհվել:
Հայր Սուրբը համարում է, որ իր հետ ամեն ինչ լավ է և շուտով կվերադառնա ռազմաճակատ»,-նշված է հրապարակված լուսանկարին կից:
--00—ԼՄ