ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News
Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ: «Հակամարտության շարունակությունը կտանի պատերազմական նոր հանցագործությունների արձանագրման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Եվրոպացի պատգամավորն իր գրառմանը կցել է Human Rights Watch-ի ուսումնասիրությունը, որում փաստեր են ներկայացված Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման դեպքերի մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ