Ադրբեջանցիները «հայկական կողմի կորուստների» մեջ պատահական անուններ են լցրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայկական կողմի կորուստների մասին տվյալներին: 

«Ադրբեջանական հաքերները հրապարակել են, իբր, 5500 զոհված հայկական զինծառայողի անուն։ Իրականում, ընտրական ռեգիստրից անկապ մարդկանց անուններ են լցրել։ Մեջը մենակ 17 Անի կա։ Իմաստը պարզ է- կասկածներ սերմանել։ Իմ կարճ և գրական խորհուրդը - ռադ արեք»,- գրել է նա:

--00--ԱԹ