Պատերազմի ժամանակ սենց բաներ էլ են պատահում, բայց մենք հումորով ենք նայում. Ղազարյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

Հովսեփ Ղազարյան

«Ժառանգության» վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ վիրավոր է:

«Պատերազմի ժամանակ սենց բաներ էլ են պատահում:

Բայց մենք դրան հումորով ենք նայում ու ասում՝ սպասեք, մինչև լավանանք, հետ գանք:

Ու հա, հաղթելու ենք, ուրիշ տարբերակ չկա»:

--00--ԱԹ