Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է ժողովրդին ուղղված վտանգները չեզոքացնելու բոլոր անհրաժեշտ քայլերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

պատերազմ

Պաշտպանության Բանակը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն:

Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ»:

--00--ԱԹ