Լավրովն ու Լե Դրիանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի պաշտոնակցի՝ Ժան-Իվ Լե Դրիանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն են հայտնել՝ կապված չդադարող լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ: Նրանք հակամարտող կողմերին կրակի անհապաղ և ամբողջական դադարեցման, լարվածության թուլացման կոչ են արել:

Զրուցակիցներն ընդգծել են հակամարտության դիվանագիտական որոշման՝ այլընտրանք չունենալը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հեռագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ կերպով ընդգծել են ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսևորման կարևորությունը:

Նախարարները նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Շեշտադրումը դրվել է իրավապահ գերատեսչությունների գծով փոխգործակցության զարգացման անհրաժեշտության վրա, այդ թվում՝ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ջերալդ Դարմանինի՝ ՌԴ հնարավոր այցի համատեքստում: Այցի նպատակը ահաբեկչությանը և ծայրահեղական գաղափարախոսությանը հակազդելու հետ կապված հարցերի լայն շրջանակի քննարկումն է:

 

--00--ԱԹ