ՄԻՊ-ը ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 27, 24News

Thumbnail

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին (COEST): 

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես, մարդու իրավունքների երկխոսության և բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում:

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի լիազորությունները, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները: Նա հատկապես կարևորել է Սահմանադրական դատարան դիմումներ ու հատուկ կարծիքներ ներկայացնելը, ինչպես նաև ՄԻԵԴ-ում որպես երրորդ կողմ ներգարվվելու բացառիկ պրակտիկան:

Պաշտպանը նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում կանանց, երեխաների ու հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

ԵՄ անդամ երկրների պատվիրակները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և նշել, որ այս հաստատությունը երկրի իրավական համակարգում կենտրոնական դեր է զբաղեցնում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը գործընկեր կառույցների հետ  մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ: