Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի,թշնամու հետ․իրենք դժոխքում են լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

պատերազմ

Որոշ ուղղություններով, կարծես թե, Ադրբեջանը լրիվ վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին։ Այս մասին հայտնեց է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս կապակցությամբ մենք հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ ու հետևանքներ են լինելու, այլև ողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»,- հավելեց նա։

ՊՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ նշեց, որ մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում է Ադրբեջանի ԶՈՒ-ն և ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու հետ՝ լինի դա Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչ, Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչ կամ մեկ այլ պետության թե՛ ահաբեկիչ, թե՛ հրոսակ։ Իրենք դժոխքում են լինելու»,- ասաց Արծրուն Հովհաննիսյան։

--00--ԱՀ