Իտալիայի Ազոլո քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

արցախ

Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնել է Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:

Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է նաև Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:

--00--ԱՀ