Սամվել Կարապետյանը խոստացել է Ստեփանակերտում ժամանակակից ծննդատուն կառուցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

սամվել

Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերակառուցի Ստեփանակերտի հիվանդանոցի բմռակոծված բաժանմունքը՝ ծննդատունը:

«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման կրկին Ստեփանակերտում  ժամանակակից ծննդատուն ենք կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազարույցի շրջանակում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը հերթական անգամ հրթիռակոծել է Ստեփանակերտի ու Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները: Թիրախավորվել է մայրաքաղաքի Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բաժանմունքը:

--00—ԼՄ