Վալանսի շրջանում թուրքի կողմից վիրավորում ստացած հայ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Գևորգ անունով հայ երիտասարդ, որը թուրք խուլիգանի կողմից գլխին մուրճի հարված էր ստացել հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի Վալանսի շրջանում կայացած խաղաղ հանրահավաքի ժամանակ, ապաքինվում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News-ին փոխանցեց ցույցի մասնակից մեկ այլ մեր համերկրացի։ 

«Գևորգի կյանքին վտանգ չի սպառնում, ոստիկաններն էլ արդեն ճշտել են, թե ով է հարվածել նրան», - ասել է նա։ 

Ըստ շրջանառվող լուրերի՝ մուրճով հարվածող թուրքին սպառնում է 10 տարվա ազատազրկում և 150 հազար եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Վալանսի շրջանում տեղի ունեցավ խոշոր ծեծկռտուք այն բանից հետո, երբ խաղաղ հայ ցուցարարների վրա հարձակվեցին դանակներով և մուրճերով զինված թուրք սադրիչներ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս