Պիրեասի քաղաքային խորհուրդը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

քաղաքական

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Պիրեասի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայ ժողովրդի բանաձև է հրապարակել, որում ասվում է.

«Հաջակցություն հայ ժողովրդին՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ քաղաքային խորհուրդը՝

դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան.

դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն.

պահանջում է անհապաղ դադարեցնել ադրբեջանական և թուրքական զինված ուժերի հարձակումներն ու ռմբակոծություններն Արցախի և Հայաստանի քաղաքների և գյուղերի վրա: Այդ հարձակումներն ու ռմբակոծություններն ուղղված են միայն Արցախի խաղաղ բնակչության դեմ, և դրանց նպատակն է հանգեցնել բազմաթիվ անմեղ զոհերի և ոչնչացնել հանրային օգտագործման ցանցերը.

իր նվիրվածությունն է հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների իրավունքների նկատմամբ և հայտնում միջազգային հանրության, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անհապաղ և արդյունավետ միջամտության անհրաժեշտության մասին՝ կանխելու խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված հանցագործությունները»:

--0--ԿԿ