Ֆրանսիան պարտավոր է սառնասիրտ որոշումներ կայացնել չհայտնվելու համար վտանգավոր ծուղակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ խստորեն քննադատելով Ֆրանսիայի  տարբեր քաղաքաներում սկիզբ առած ազգամիջյան բախումները: 

«Իմ խորին տարակուսանքն եմ հայտնում Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին հանցավոր հարձակման առնչությամբ, որը տեղի ունեցավ ուսուցիչ Սամուել Պետիի անընդունելի սպանությունից օրեր անց։ Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում ողբերգական դեպքերի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին։

Ստեղծված ծայրահեղ լուրջ իրավիճակը վճռական միջոցներ ձեռնարկելու անհապաղ պահանջ է ներկայացնում։ Ֆրանսիան պարտավոր է առանց ժամանակ կորցնելու և անսասան վճռականությամբ սառնասիրտ որոշումներ կայացնել չհայտնվելու համար այն վտանգավոր ծուղակում, որ դեմոկրատական արժեքների դեմ լարել են մեր թշնամիները։

Հատկապես հիմա, երբ այս ատիճան վտանգված է անմեղ մարդկանց կյանքը, մեր պետական  ինստիտուտների հիմքում պետք է դրված լինի բացառապես միասնության գաղափարը: Հիմա  քաղաքական վեճերի համար ամենահարմար ընտրված պահը չէ։

Բոլոր հնարավոր միջոցներն անհրաժեշտ է մոբիլիզացնել բարբարոսության և քաղաքակրթության դեմ հրահրված այս պայքարում հաղթանակ տանելու համար»,- նշվում է նախկին նախագահի կոչում։

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը դանակահարել է քաղաքիներին. կա 3 զոհ:

Եվս մեկ միջադեպ է գրանցվել հոկտեմբերի 28-ին ֆրանսիահայ համայնքի ցույցի ժամանակ: Մի քանի թուրքեր՝ մուրճով, դանակով, մահակով զինված, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Նրանցից մեկը մուրճով հարվածել է հայերից մեկի գլխին: Երեկոյան ցույցեր են կազմակերպել նաև Ֆրանսիայի թուրքական համայնքի ներկայացուցիչները այն փողոցներում, որտեղ հայերի խանութներ ու սրճարաններ են: 

--00—ԼՄ