Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

քաղաքական
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մեդիա կենտրոնից, որտեղից այն չմեկնաբանեցին, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ անձնագիր ստանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է հատել ՀՀ սահմանը։

Հիշեցնենք, որ Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի ու միջազգային ահաբեկիչների եռամիասնության կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո քրեական գործով դատական նիստեր տեղի չեն ունեցել՝ թե երկրորդ նախագահը, թե նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պարբերաբար մեկնել են Արցախ։ Վերջին անգամ դատական նիստը նշանակվել էր հոկտեմբերի 27-ին, որն առանց տեղի ունենալու հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 10-ը։

--0--ԿԿ