«Ապավեն» ընկերությունը 65 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ապավեն

Հայաստան համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը՝ 65 միլիոն դրամ նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Բացի դրամական օգնությունից, «Ապավեն» ընկերությունը նաև անվճար հիմունքներով Արցախ է փոխադրում Հիմնադրամի մարդասիրական օգնությունը:

Ի դեպ, ընկերության համահիմնադիր և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է»,- հայտնում է հիմնադրամը:

--00--ԱԹ